Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերին Լարսում բարդություններ են առաջացել անցակետը հատող մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված. Դեսպանություն

Վերին Լարսում բարդություններ են առաջացել անցակետը հատող մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված. Դեսպանություն
Հայաստան
13:33, 12 апрель 2023
Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Վերին Լարս անցակետի ռուսական հատվածում առկա տեխնիկական խնդրի պատճառով բարդություններ են առաջացել անցակետը հատող մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված:

Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հարցի առնչությամբ մշտական կապի մեջ են համապատասխան երկրների պատկան գերատեսչությունների հետ:

Դեսպանությունից հայտնում են, որ աշխատանքներ են տարվում խնդրի շուտափույթ կարգավորման ուղղությամբ: