Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է լոբբի անենք, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ գործադրվեն. Երևան եկած մասնագետները խնդիրն իրենց սրտում կգնան. 1in.am

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մարդու իրավունքներ և հաշվետվողականություն. Ճանապարահ՝ Լեռնային Ղարաբաղին ընդառաջ» համաժողովի ղեկավար Էմիլյա Միքայելյանը։

-Ի՞նչ նպատակ է հետապնդում այս  համաժողովը։

-Մեր հիմնական նպատակն է աշխարհի,  ակադեմիական հանրության ուշադրությունը գրավել, որպեսզի Հայաստան գան  մասնագետներ՝ ակադեմիկոսներ,  իրավաբաններ, ովքեր կարող են Արցախի,  հայ-ադրբեջանական խնդրի հետ կապված լուծումներ առաջարկել։

-Կարծում եք ուկրաինական պատերազմի ֆոնին աշխարհին հետաքրքի՞ր է այն, ինչ կատարվում է Արցախում։

-Իմ տպավորությամբ՝ աշխարհը հիմա մեծամասամբ հետաքրքրված է  Ուկրաինայի հակամարտությամբ, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է նստենք ու  անխոս հետևենք, թե ինչ է կատարվում Արցախում։ Մենք նույնպես ձայնի իրավունք ունենք, դրա համար էլ հրավիրում ենք իրավաբաններ ամբողջ աշխարհից։ Հրավիրել ենք պրոֆեսորներ Անգլիայից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Ճապոնիայից, Եվրոպայից։ Շատ կարևոր է հենց միջազային ակադեմիական ու իրավաբանական հանրության ուշադրությունը գրավել Արցախի հարցի շուրջ։ Իրենք գալիս են Երևան, մենք իրավիճակի ականատեսների հետ ենք կապ հաստատում ու իրենք   հենց ականատեսներից ինֆորմացիա են ստանում։ Այստեղից գնալով՝  իրենց սրտում կտանեն Արցախի խնդիրը, կգրեն հոդվածներ։ Սա շատ կարևոր է, իրենց ձայնը կշիռ ունի, մարդիկ կկարդան ու ավելի շատ  ուշադրություն կդարձնեն այս խնդրին։

-Կարծում եք՝ միջազգային  իրավունքն առհասարակ ազդո՞ւմ է Ադրբեջանի վրա։ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի նույնիսկ ՄՔԴ վճիռը չի կատարում։

-Իհարկե միջազգային իրավունքը հետաքրքիր ֆենոմեն է, բայց ոչ բոլոր դեպքերում է հնարավոր լինում արդյունք գրանցել։ Միջազգային իրավունքն ունի դիվանագիտական կշիռ, անգլերենում այն կոչվում է «Սոֆթ դիփլոմասի», այսինքն՝ փափուկ դիվանագիտություն։ Դա նման չէ  սովորական  իրավիճակին, երբ դու օրենք ես խախտում, քեզ դատարան են կանչում,  տվյալ դեպքում խնդիրը դիվանագիտական  դաշտ է տեղափոխվում։

Շարունակությունը՝ 1in.am