Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջարկում եմ աշխատանքային հանդիպում կազմակերպել՝ փախստականների խնդիրների վերաբերյալ, որտեղ ինձ համար ավելի հասկանալի կլինի՝ ակնկալիքները պետությունից, կառավարությունից ինչպիսին են․ Նիկոլ Փաշինյան

Առաջարկում եմ աշխատանքային հանդիպում կազմակերպել՝ փախստականների խնդիրների վերաբերյալ, որտեղ ինձ համար ավելի հասկանալի կլինի՝ ակնկալիքները պետությունից, կառավարությունից ինչպիսին են․ Նիկոլ Փաշինյան
Հայաստան
17:43, 03 май 2023
«Մեր կառավարությունը փախստականների իրավունքների պաշտպանության հարցում լուրջ որոշումներ է կայացրել։ 2019 թվականին մենք Ադրբեջանից փախստական դարձած քաղաքացիներին բնակարանային ապահովման ծրագիր իրականացրեցինք, եթե չեմ սխալվում նաև իրականացումը շարունակվում է, բայց ընդհանուր առմամբ, որ կան ինստիտուցիոնալ խնդիրներ, ես համաձայն եմ։ Եվ գուցե ճիշտ կլինի, որ մենք առաջիկայում մի աշխատանքային հանդիպում կազմակերպենք և ավելի մանրամասն քննարկենք այդ հարցը»,-այդ մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան Վիլեն Գաբրիելյանի հարցի։ 

Նա նշեց, որ այդ պրոբլեմը կա, Հայաստանում կան Բաքվի ջարդերի, Սումգայիթի ջարդերի հետևանքով փախստական դարձած, Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած այլ գործողությունների հետևանքով փախստական դարձած, գիտենք որ նաև ԼՂ-ից և շրջակա տարածքներից փախստականների խնդիրը կա, որը արձանագրված է նաև 2020 թվականի Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։

«Ես տեղյակ եմ, որ ԱԺ-ում ներկայացված են եղել նաև նախիջևանահայության ներկայացուցիչները։ Իրականում կարծում եմ, որ հարցը բավականին ծավալուն է և նաև լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի։ Կարծում եմ, որ եթե այդպիսի հետաքրքրություն լինի, ոչ մի բան չի խանգարում նաև ոչ միայն դուք, այլև՝ ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ, մի աշխատանքային քննարկում կազմակերպենք, որտեղ ավելի հասկանալի լինի ինձ համար, թե ակնկալիքները՝ պետությունից, կառավարությունից ինչպիսին են և մենք քննարկենք, թե որ ակնկալիքներն են, որ իրոք կառավարության գործունեության դաշտում են և որ ակնկալիքներն են, որ հենց ՀԿ-ների կամ համաժողովի կառավարման տիրույթում պետք է գտնվի»,-ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում