Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առանց սխալների ու անհաջողությունների չեն ծնվում հաղթանակներ․ ԿԳՄՍ նախարարը մասնակցեց N 57 դպրոցի Վերջին զանգին

Այսօր Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական Մանկավարժական համալսարանի համար 57 հիմնական դպրոցում ևս նշվեց վերջին զանգը։ Դպրոցի շրջանավարտների վերջին դասին ներկա էր նաև ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, որը սակայն այսօր այնտեղ էր նաև որպես ծնող, քանի որ իր դուստրը՝ ևս այսօրվա շրջանավարտներից է։ Իր ելույթում նա ասաց, որ պետք է ավելի շատ լսել երեխաներին, և շրջանավարտներին մաղթեց, որ հաճախ իրենք լսեն իրենց՝ ինչ են ուզում անել, ինչի են ուզում հասնել։

«Հիշեք այն բոլոր կարևոր արժեքներն ու դասերը, որ այս տարիների ընթացքում սովորորեցրել են ձեր ուսուցիչները և չմոռանաք՝ անկախ նրանից, թե ինչ դժվարությունների կհանդիպեք, ինչ խոչընդոտների կհանիդպեք, ինչ անորոշություն կլինի։ Եվ չհուսահատվեք բոլոր այն փոքրիկ անհաջողություներից, որ լինելու են, չվախենաք բոլոր այն սխալներից, որ լինելու են, որովհետև առանց այդ սխալների ու առանց անհաջողությունների չեն ծնվում հաջողություններ ու չեն ծնվում հաղթանականեր»,-ասաց Ժաննա Անդրեասյանը։

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանն էլ իր ելույթում ասաց, որ այժմ բոլորին միավորում է մեկ մեգանպատակ, ձեզ ծնողներին, ուսուցիչներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել՝ այդ հզոր հոգեկան ներուժը ձևավորելու առումով, դա կրթությունն է։

«Այսօր, մենք բոլորս տեսանք այնպիսի մի ներուժ, որը ձեր կոգնիտիվ կարողությունների մակարդակում առատ հուզականությամբ, սոցիալական գնահատականներով, հասուն ձևակերպումներով ապացուցեց ևս մեկ անգամ, որ հերթական գարունը եկավ և հերթական հասուն, կյանքին պատրաստ շրջանավարտները ճանապարհ են գնում և այդ ճանապարհին բացելու են նորանոր ձեռքբերումներ, որոնք որ պայմանավորելու են Հայաստանի Հանրապետության փառքը, պատիվը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ձեռքբերումները և այն նվաճումները, որ ի թիվս 57 դպրոցի մենք մշտապես ունենք, ունենալու ենք»,-ասաց ռեկտորը։

Լրագրողների հետ զրույցում շրջանավարտները պատմեցին իրենց առաջիկա անելիքների մասին և թե ինչ մասնագիտություն են ուզում ստանալ։ Արաքսյան ուզում է դառնալ օպերային երգչուհի, իսկ նախարարի դուստրը՝ Մարին որոշել է սրտաբան դառնել։ Միջոցառման ժամանակ շրջանավարտները պատվոգրեր և տարբեր անվանակարգերում մրցանակներ հանձնեցին իրենց ուսուցիչներին։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան