Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արագածավանում Թալինի կոմունալ ծառայության պատասխանտուի և 24-ամյա երիտասարդի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով իրականացվող բողոքի ակցիան դադարել է, նախաձեռնվել է քրեական վարույթ. Արագածոտնի մարզպետի աշխատակազմի պարզաբանումը

Արագածավանում Թալինի կոմունալ ծառայության պատասխանտուի և 24-ամյա երիտասարդի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով իրականացվող բողոքի ակցիան դադարել է, նախաձեռնվել է քրեական վարույթ. Արագածոտնի մարզպետի աշխատակազմի պարզաբանումը
Հայաստան
12:26, 08 июнь 2023
Երեկ գիշերը Արագածավան գյուղի բնակիչները, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և արգելել տրանսպորտային միջոցների տեղաշարժը: Բնակիչները պնդում են, որ Արագածավան վարչական շրջանի ՋՕԸ կոմունալ բաժնի պետ Սուրեն Թորոսյանը անչափահասի է ծեծի ենթարկել, և իրենց բողոքի առիթը հենց դա է, և պահանջել են, որ վերջինիս պատասխանատվության ենթարկեն։ Իրականում, սակայն, միջադեպը ոչ թե անչափահասի, այլ 24-ամյա երիտասարդի հետ է եղել։ 

Այնուհետև տվյալ տարածք են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու Ոստիկանության Թալինի բաժնի պետ Արմեն Հարությունյանը, և գյուղացիների հետ բանակցություններից հետո ճանապարհը բացվել է։

Միջադեպի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում է ներկայացրել Արագածոտնի մարզպետի աշխատակազմը, որում մասնավորապես ասված է. «Հունիսի 7-ի երեկոյան Արագածոտնի մարզի Արագածավան բնակավայրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հայտնում ենք, որ երեկ՝ ժամը 23.40-ի դրությամբ, գյուղի ճանապարհը բացվել է,  քաղաքացիների բողոքի ակցիան դադարել է։ Միջադեպի հետ կապված հարուցվել է քրեական գործ, հանգամանքները պարզվում են։ Այս պահի դրությամբ գյուղում  իրավիճակը հանդարտ է, քաղաքացիների բողոքին արձագանքել են համայնքի և իրավապահ համակարգի պաշտոնատար անձինք՝ վստահեցնելով, որ կտրվի համապատասխան իրավական գնահատական, և հորդորել են սպասել իրավական գործընթացի արդյունքին»։