Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն մեկնաբանել է Պեսկովի խոսքը պատերազմական իրավիճակի մասին

ԵՄ-ն մեկնաբանել է Պեսկովի խոսքը պատերազմական իրավիճակի մասին
Միջազգային
20:47, 22 март 2024
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը պատերազմական իրավիճակի վերաբերյալ ցույց է տալիս Եվրամիության ռազմական կարողությունների հզորացման անհրաժեշտությունը։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, փոխանցում է Reuters-ը։

Միշելը հայտարարությունն արել է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով՝ նման հայտարարությունները ցույց են տալիս Եվրամիության սեփական պաշտպանական արդյունաբերության ստեղծման կարևորությունը։

«Մենք պետք է ասենք մեր քաղաքացիներին ամբողջ ԵՄ-ում, որ եթե խաղաղություն ենք ուզում, ապա չափազանց կարևոր է կառուցել իսկապես պաշտպանված Եվրամիություն»,- ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը: Նա ընդգծել է, որ եվրոպական հասարակությանը պետք է գիտակցված բացատրել Միության պաշտպանական ներուժի ուժեղացման անհրաժեշտությունը։

Աղբյուր՝ 1lurer.am