Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն ուրախ է ցանկացած հնարավոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը նպաստելու համար. Միլլեր

ԱՄՆ-ն ուրախ է ցանկացած հնարավոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը նպաստելու համար. Միլլեր
Միջազգային
11:46, 09 апрель 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկաացուցիչ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով բրյուսելյան հանդիպումից հետո հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին հարցին:

«Ես չեմ ցանկանում խոսել առաջիկա հանդիպումների մասին, բայց մենք միշտ հստակ նշել ենք, որ ողջունում ենք երկխոսությունը։ Ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարների հետ շփումներում պետքարտուղարը հստակ նշում է, որ երկու կողմերի միջև անհրաժեշտ է երկխոսություն:

Մենք ուրախ ենք ցանկացած հնարավոր դեր խաղալ այդ երկխոսությանը նպաստելու համար և կշարունակենք դա անել, բայց ես չեմ ցանկանում նախապես հայտարարել առաջիկա որևէ կոնկրետ հանդիպման մասին»,- նշել է Միլլերը: