Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատը Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներն․ հետաքննություն կսկսվի Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասով

ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատը Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներն․ հետաքննություն կսկսվի Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասով
Միջազգային
10:41, 23 сентябрь 2021
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսականներ Թոնի Կարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի ներկայացրած օրինագիծը, որն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, և կոչ է անում զեկույց կազմել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ հայ խաղաղ բնակիչների դեմ անօրինական զինամթերքի և սպիտակ ֆոսֆորի օգտագործման մասին:

Օրինագիծը, որը ներկայացվել է Ներկայացուցիչների պալատի 16 անդամների կողմից, ներառում է նաև զեկույց Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ՝  ներառյալ ապօրինի զինամթերքի և սպիտակ ֆոսֆորի օգտագործումը հայ խաղաղ բնակիչների դեմ:

Փոփոխությունը պահանջում է հետաքննություն անցկացնել թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ: Նշվում է, որ 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ դրանք օգտագործվել են հայ խաղաղ բնակիչներին թիրախավորելու համար:  

Ուսումնասիրության արդյունքները պետք է ներկայացվեն զեկույցով, և, կախված այդ զեկույցից, «Բայրաքթարների» կիրառման դեմ կարող են պատժամիջոցներ սահմանվել։

Փոփոխոիթյունը սատարել են նաև Ջեքի Սփիրը, Էնդի Լևինը, Գաս Բիլիրակիսը, Զոի Լոֆգրենը, Ֆրենկ Փալոնը, Յան Շակովսկին, Դեյվիդ Վալադաոն, Ջուդի Չուն, Աննա Էշուն, Քեթի Փորթերը, Յանգ Քիմը, Ռաջա Կրիշնամորտին և Դինա Տիտուսը:

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հանձնախմբի մի շարք անդամներ օրերս հանդես էին եկել 2022թ. Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրինագծում մի շարք հայանպաստ փոփոխություններ ներառելու նախաձեռնությամբ: Ամեն տարի ընդունվող այս օրենքը վերաբերում է ԱՄՆ-ի ռազմական և պաշտպանության ոլորտի ծախսերին ու հատկացումներին: