Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայի նախկին նախագահին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել

Ուկրաինայի նախկին նախագահին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել
Միջազգային
19:03, 20 декабрь 2021
Ուկրաինայի Հետաքննությունների պետական ​​բյուրոն Ուկրաինայի հինգերորդ նախագահ, Եվրոպական համերաշխություն կուսակցության առաջնորդ Պյոտր Պորոշենկոյին ծանուցել է պետական ​​դավաճանության, ահաբեկչական կազմակերպություններին օգնելու և ահաբեկչությունը ֆինանսավորելու մեղադրանքի մասին։ Այս մասին հայտնում է «Интерфакс-Украина»-ն՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին։

Քանի որ Պորոշենկոն գտնվում է Ուկրաինայի սահմաններից դուրս, փոստով ծանուցում է ուղարկվել նրա բնակության, գրանցման և աշխատանքի վայր, հայտնել է իրավապահ մարմիններում UNIAN-ի անանուն աղբյուրը:

Պորոշենկոն կասկածյալ է դարձել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններից ածուխի մատակարարումների գործով 2014-2015 թվականների ռազմական առճակատման պայմաններում։