Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայի դատարանը որոշել է ձերբակալել նախկին նախագահ Յանուկովիչին

Ուկրաինայի դատարանը որոշել է ձերբակալել նախկին նախագահ Յանուկովիչին
Քաղաքականություն
17:34, 07 октябрь 2021
Ուկրաինայի բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը «Մեժիգորյեի» նստավայրի գործով երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի խափանման միջոց է ընտրել հեռակա կալանքը: Այս մասին հայտնել է երկրում Կոռուպցիայի հակազդման կենտրոնը։

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը 2014 թ.-ից հետաքննում է պետական գույքի՝ «Մեժիգորյե» հանգստյան տան շենքերի համալիրի տիրանալու գործը: Յանուկովիչի՝ երկրից հեռանալուց հետո իրավապահ մարմինները նրա նկատմամբ մի քանի քրեական գործ են հարուցել, այդ թվում՝ «Մեժիգորյեի» նստավայրի գործը: