Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրք կուսակցապետին զայրացրել են Թուրքիայի վերաբերայալ Զելենսկու խոսքերը

Թուրք կուսակցապետին զայրացրել են Թուրքիայի վերաբերայալ Զելենսկու խոսքերը
Միջազգային
18:26, 02 май 2022
Թուրքիայում դժգոհություն է առաջացրել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունը Թուրքիայի վերաբերյալ: 

Նախօրեին Ուկրաինայի նախագահը նշել էր, որ մի կողմից Թուրքիան աջակցում է Կիևնին կարևոր հարցերում, բայց մյուս կողմից ռուս զբոսաշրջիկների համար հետաքրքիր տուրեր է կազմակերպում: 

Ի պատասխան այս խոսքերին` Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին  Զելենսկուն հորդորել է «զգույշ լինել»  իր հայտարարություններում: 

«Զելենսկին պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերի  թուրք ժողորդի, թուրքական կառավարության և Թուրքիայի Հանրապետության նկատմամբ։ «Ավելի լավ կլիներ, եթե Զելենսկին վստահեր թուրք ժողովրդին, այլ ոչ թե Հունաստանին»,-ասել է ազգայնական կուսակցապետը:

Վերջինս նաև հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահը շարունակում է «ջանքեր գործադրել»  Ուկրաինայում կայուն և մնայուն հրադադար հաստատելու համար: 

Աղբյուր` ermenihaber.am