Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքական խմբակցություններից ակնկալում ենք աշխատել խորհրդարանում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը պատասխանել է Թագուհի Թովմասյանի հրատապ գրությանը

Քաղաքական խմբակցություններից ակնկալում ենք աշխատել խորհրդարանում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը պատասխանել է Թագուհի Թովմասյանի հրատապ գրությանը
Միջազգային
11:49, 10 июль 2022
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հրատապ գրություն էր ուղարկել ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանին՝ Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու վերաբերյալ, Թովմասյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է դեսպանի պատասխանը իրեն.


ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ի պատասխան հայտնում է.

«Միացյալ Նահանգները հակված է Հայաստանի հետ գործընկերությանը՝ ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները, որոնք արտացոլում են մեր ընդհանուր արժեքները։ Մենք քաղաքական խմբակցություններից ակնկալում ենք աշխատել խորհրդարանում իրենց հասանելի ժողովրդավարական գործընթացների շրջանակներում, ինչպես հաստատված է Հայաստանի օրենսդրությամբ։

Մենք Հայաստանի համապատասխան մարմիններին ենք թողնում ընդդիմադիրներին իրենց պաշտոններից հեռացնելու՝ խորհրդարանում հուլիսի 1-ին ընդունված որոշումների օրինականությունը։ Մենք նաև շեշտում ենք, որ կառուցողական ընդդիմությունը կարևոր դեր է խաղում յուրաքանչյուր ժողովրդավարությունում։

Միացյալ Նահանգները հակված է աջակցել հայ ժողովրդին, քանզի նրանք շարունակում են հետապնդել ժողովրդավարական օրակարգ․ Ես գնահատում եմ Ձեր կառուցողական ջանքերն այս ուղղությամբ»,- եզրափակում է դեսպան Թրեյսին»։