Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. 15 մարդ մահացել է, 22-ը՝ վիրավորվել

Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. 15 մարդ մահացել է, 22-ը՝ վիրավորվել
Միջազգային
15:30, 20 август 2022
Թուրքիայի հարավային Գազիանթեփ (Այնթափ) շրջանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 15 մարդ է մահացել: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական աղբյուրները:

Ըստ Haber հեռուստաալիքի հաղորդման՝ ուղևորափոխադրող ավտոբուսը Տարսուս-Ադանա- Գազիանթեփ ավտոմայրուղու «Նիզիփ» կոչվող հատվածում մխրճվել է կայանված շտապօգնության և հրշեջ մեքենաների, ինչպես նաև՝ «Իխլաս» լրատվական գործակալության մեքենայի մեջ: Վթարի հետևանքով տուժել է 22 հոգի:

Նախնական տվյալներով՝ մահացածների թվում են երկու հրշեջ, երկու բուժաշխատող և երկու լրագրող: