Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բոլոր հայ ռազմագերիները պետք է բարեհաջող վերադարձվեն տուն. հենց հիմա՛. Ադամ Շիֆ

Բոլոր հայ ռազմագերիները պետք է բարեհաջող վերադարձվեն տուն. հենց հիմա՛. Ադամ Շիֆ
Միջազգային
13:00, 07 октябрь 2022
Հայ ռազմագերիները, որոնք ապօրինի պահվում են Ադրբեջանում, ենթարկվում են խոշտանգումների և նվաստացման: Այժմ նոր տեսանյութում ցուցադրվում են սառնասրտորեն կատարված մահապատիժները։ Սրանք ռազմական հանցագործություններ են։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։

«ԱՄՆ-ն պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին: Բոլոր հայ ռազմագերիները պետք է բարեհաջող վերադարձվեն տուն: Հենց հիմա՛»,- հավելել է Շիֆը: