Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը հարցականի տակ կդրվի ՌԴ-ի նկատմամբ դիրքորոշման պատճառով. Բոլթոն

ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը հարցականի տակ կդրվի ՌԴ-ի նկատմամբ դիրքորոշման պատճառով. Բոլթոն
Միջազգային
11:16, 03 январь 2023
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնը իր կարծիքն է հայտնել և նշել, որ 2023 թվականին Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է դրվել հարցականի տակ այն պատճառով, որ Ուկրաինայում հակամարտության ֆոնին թուրքական իշխանությունները պատրաստ չեն գրավել կոշտ հակառուսական դիրքորոշում:     

Նրա կարծիքով՝ առաջիկա ամիսներին «Արևմուտքի միասնությունն ու վճռականությունը» իսկապես փորձության կենթարկվեն գործով։

«Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին միանալու ապշեցուցիչ որոշում են կայացրել, սակայն Ռուսաստանի առևտրային և ռազմական գործընկերները դեռևս չեն լքել այն, ցավոք, ներառյալ Թուրքիան, որի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կասկածի տակ կդրվի 2023 թվականին, եթե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը (հավանաբար՝ կեղծիքի միջոցով) վերընտրվի (հունիսի ընտրություններում-ՏԱՍՍ)»,- գրել է Բոլթոնը երկուշաբթի երեկոյան հրապարակված The Daily Telegraph-ի հոդվածում:        

Նա նաև նշել է, որ Գերմանիայի հայտարարությունները՝ պաշտպանական ծախսերն ավելացնելու մտադրության մասին, առայժմ չեն նյութականացվել։ «Գերմանիայի կանոնավոր պաշտպանական բյուջեն 2023 թվականին ավելի քիչ կլինի, քան 2022 թվականին»,- նշել է Բոլթոնը՝ հավելելով, որ Բունդեսվերի համար հատուկ ստեղծված հիմնադրամից 100 միլիարդ եվրոյի չափով միջոցները դեռ չեն գործածվել սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման համար։ Միաժամանակ Թրամփի նախկին օգնականը նշել է, որ Ուկրաինայում հակամարտության ձգձգումը կնպաստի Արևմուտքում դժգոհության աճին։