Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայկական կողմում ականապատ տարածքների քարտեզների տրամադրման անհրաժեշտության ընկալում կա». Լավրովը՝ գերիների վերադարձի մասին

«Հայկական կողմում ականապատ տարածքների քարտեզների տրամադրման անհրաժեշտության ընկալում կա». Լավրովը՝ գերիների վերադարձի մասին
Միջազգային
15:37, 11 май 2021
Մենք կողմնակից ենք, որ հումանիտար նշանակության բոլոր հարցերը լուծվեն հնարավորինս օպերատիվ կերպով և առանց որևէ նախապայմանների։ Այս մասին Բաքվում ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Արցախի ականապատ տարածքների քարտեզների տրամադրման մասին լրագրողներից մեկի հարցին։

«Նկատի ունեմ և՛ զոհվածների աճյունների վերադարձը, և՛ անհետ կորածների ճակատագրի հստակեցումը, ռազմագերիների վերադարձը և՛, ինչպես ընդունված է ասել, պատերազմի նյութական մնացորդների հարցը, այս դեպքում՝ ականները»,- ասել է նա։

Լավրովը նշել է, որ մի քանի օր առաջ այդ հարցը քննարկել է Երևանում հանդիպումների ժամանակ։ «Ինձ թվում է՝ Հայաստանի ղեկավարության մոտ կա այդ հարցը լուծելու անհրաժեշտության ընկալումը։ Առաջին նախնական քայլերն այդ ուղղությամբ արդեն արվել են, ես դրանց մասին տեղեկացրել են Ադրբեջանի ղեկավարությանը։ Հույս ունենք, որ այդ գործընթացը զգալիորեն կարագացվի և թույլ կտա ամբողջությամբ լուծել այն»,- հավելել է ռուսաստանցի պաշտոնյան։