Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 3100 հրթիռ․ Հրապարակ

Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 3100 հրթիռ․ Հրապարակ
Միջազգային
10:09, 17 май 2021
Մոտ 3100 հրթիռ է արձակվել Գազայի սեկտորից Իսրայել պետության ուղղությամբ` իրավիճակի սրման պահից սկսած: Դրանցից 450-ն ընկել են անկլավի տարածքում: Այս մասին հայտարարել է Իսրայելի Պաշտպանության նախարարությունը:

Ըստ հաղորդման «Երկաթյա գմբեթ» հակահրթիռային համակարգը կարողացել է «որսալ» 1210 հրթիռ: Վերջին տեղեկատվության համաձայն, Իսրայելն ունի տասը զոհ, հիսուն ծանր վիրավոր: Պաղեստինցիներն ունեն 192 զոհ, որոնցից հիսունութը` երեխաներ: