Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք թույլ չենք տա Իսրայելին ադրբեջանցիների օգնությամբ խանգարել մեր երկրի աշխատանքին. իրանցի պատգամավոր

Միջազգային
16:36, 06 апрель 2023
Իսրայելը տարածաշրջանում խաղաղությունը եւ կայունությունը խախտելու ծրագիր ունի, ուստի մենք եղբայրական խորհուրդ ունենք Ադրբեջանին՝ չընկնել այդ ծուղակը։ Այս մասին Իրանի խորհրդարանի նիստում ասել է պատգամավոր Ռուհոլլա Մոտաֆակերազադը, տեղեկացրել է Fardanews-ը։

«Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանության բացումը ռազմավարական մեծ սխալ է, որը լուրջ վնաս կհասցնի Ադրբեջանի հեղինակությանը մուսուլմանների շրջանում։ Մենք թույլ չենք տա իսրայելցիներին ադրբեջանցիների օգնությամբ խանգարել մեր երկրի աշխատանքին։ Անկասկած, նրանք անհաջողություն կկրեն»,- հայտարարել է նա։