Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական ՀՕՊ ուժերը սկսել են մշակել «սահմանների պաշտպանություն»՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունից հետո. ՌԴ ՊՆ

Ռուսական ՀՕՊ ուժերը սկսել են մշակել «սահմանների պաշտպանություն»՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունից հետո. ՌԴ ՊՆ
Միջազգային
12:09, 10 апрель 2023
Ռուս զինվորականները սկսել են մշակել հյուսիսարևմտյան սահմանների պաշտպանություն ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունից հետո, հայտարարել է ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության զորքերի հրամանատար, ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Անդրեյ Դեմինը Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում։ 

«Ապրիլի 5-ին Ֆինլանդիան մտավ ՆԱՏՕ-ի բլոկի կազմի մեջ։ Դաշինքին անդամակցության է պատրաստվում Շվեդիան։ Այս պայմաններում հակաօդային պաշտպանության զորքերը մշակում են երկրի հյուսիս-արևմուտքում պետական սահմանների պաշտպանության հարցերը՝ համապատասխան սպառնալիքների բարձրացող մակարդակին»,- ասել է Դեմինը՝ չհստակեցնելով, թե ինչպես են զինվորականները մշակում «սահմանների պաշտպանությունը»։  

Բացի դրանից, 2022 թվականին ռուսական ՀՕՊ ուժերը ստացել են հայրենական արտադրության «РЛК-МЦ» առաջին հետախուզական և հակազդող մարտավարական անօդաչուների համալիրները, հայտնել է Դեմինը։ Նրա խոսքով՝ այդ համալիրները նախատեսված են այդ թվում նաև մինի և միկրո-դրոնների դեմ պայքարի համար և արդեն իսկ օգտագործվում են «չափազանց կարևոր ռազմական և կառավարական օբյեկտները» ծածկելու համար, այդ թվում՝ Ուկրաինայում մարտական գործողությունների գոտում: