Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԴԾ-ի կարծիքով՝ Ուկրաինայում ռուսական կողմից զոհվել և վիրավորվել է 110 հազար մարդ. NYT

ԱԴԾ-ի կարծիքով՝ Ուկրաինայում ռուսական կողմից զոհվել և վիրավորվել է 110 հազար մարդ.  NYT
Միջազգային
14:12, 13 апрель 2023
ԱԴԾ-ն կարծում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սպանվածների և վիրավորների իրական թիվը կազմում է մոտ 110 հազար մարդ։

Այս մասին ասվում է ամերիկյան հետախուզության արտահոսած փաստաթղթերում, գրում է The New York Times-ը։ Այդ տեղեկությունը հետախուզությանը հաջողվել է ստանալ, ամենայն հավանականությամբ, էլեկտրոնային հաղորդագրությունների գաղտնալսման արդյունքում, նշում է թերթը։
 
Փաստաթղթերից մեկում ԱՄՆ հետախուզության ներկայացուցիչները նշել են, որ ԱԴԾ-ն «մեղադրել է» Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը «Ուկրաինայում ռուսական կորուստները թաքցնելու» մեջ։  ԱԴԾ-ի աշխատակիցների վարկածով՝ ՊՆ-ն իր հաշվետվություններում հաշվի չի առնում Ազգային գվարդիայի մարտիկների, Վագների վարձկանների և Չեչնիայից Ուկրաինա ուղարկված զինվորականների կորուստները։

ԱՄՆ հետախուզության կարծիքով՝ այս տեղեկատվությունը ցույց է տալիս, որ զինվորականները չեն ցանկանում «վատ լուրեր փոխանցել հրամանատարության շղթայով»։