Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը դժգոհել է Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ-ի «անարդարացի» վերաբերմունքից և առաջարկվող խաղաղ կարգավորումից

Ալիևը դժգոհել է Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ-ի «անարդարացի» վերաբերմունքից և առաջարկվող խաղաղ կարգավորումից
Միջազգային
13:44, 04 май 2023
ԱՄՆ-ի վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ այլ է, քան Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի նկատմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականության ձևավորումը. անցյալից ներկա և ապագա» IV միջազգային համաժողովում։

«Ես ինձ հարցնում եմ՝ քանի անգամ եմ այս հարցը տվել մեր ամերիկացի գործընկերներին։ Ինչո՞ւ։ Բայց երբեք ոչ մի պատասխան չեմ ստացել: Որովհետև ակնհայտ էր, որ Ադրբեջանի նկատմամբ կա մեծ անարդարություն, և որոշակի իմաստով փորձ է արվում բաժանարար գծեր գծել նախկին Միության երկրների տարածքային ամբողջականության հարցերում մեթոդաբանական մոտեցման մեջ։

ԱՄՆ նախագահների պաշտոնական հայտարարություններում, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարներին ուղղված նրանց նամակներում մենք միշտ լսել ենք տարածքային ամբողջականության նկատմամբ միանշանակ աջակցության խոսքեր։ Իսկ երբ խոսքը Ադրբեջանի մասին է, տարածքային ամբողջականության նկատմամբ այս աջակցությունը կարծես թե առկա է, բայց միևնույն ժամանակ առաջարկվում է խաղաղ կարգավորում»,- հայտարարել է Ալիևը։

Ալիևը կոչ է արել վերացնել այս անարդարությունը. «Միասնական ստանդարտի վրա հիմնված մոտեցումը պետք է կիրառվի ոչ միայն նախկին ԽՍՀՄ երկրների, այլև բոլոր մյուս երկրների նկատմամբ։ Եվ ոչ մի արդարացում չի կարող լինել որևէ կոնկրետ խմբի երկրների նկատմամբ քաղաքական նախապատվություններին՝ նրանց մերձ լինելու հիման վրա։ Թեև հարցը, թե որ երկրներն են համարվում ավելի մերձ, ևս վիճելի է»։