Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ին անդամակցությունը Շվեդիայի համար անիրականանալի երազանք է. Թուրքիայի խորհրդարանի նախագահ

ՆԱՏՕ-ին անդամակցությունը Շվեդիայի համար անիրականանալի երազանք է. Թուրքիայի խորհրդարանի նախագահ
Միջազգային
11:17, 03 июль 2023
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը Շվեդիայի համար անիրականանալի երազանք է անվանել ՆԱՏՕ-ին անդամակցությունը: Նա ընդգծել է, որ Ստոկհոլմը հրաժարվում է կատարել Անկարայի պահանջները։ 

Քաղաքական գործիչը հիշեցրել է նաև, որ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև գործում է եռակի համաձայնություն: «Կներեք, բայց Թուրքիան այնպիսի երկիր է, որը պատասխանատու է իր խոսքերի համար։ Ինչ էլ նա ասի, ինչ էլ խոստանա, կատարում է, բայց մենք ուզում ենք նաև, որ մեր ընդդիմախոսներն էլ տեր կանգնեն իրենց խոսքին։ Շվեդիայի համար, որը չի կատարում իր խոստումները, ՆԱՏՕ-ին անդամակցելու ակնկալիքն ուղղակի անիրականանալի երազանք է»,- ասել է խորհրդարանականը։  

Քուրթուլմուշը հավելել է, որ Թուրքիան գտնվում է ուժեղ ճնշման տակ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի ֆոնին, «որն աջակցում և թաքցնում է ահաբեկչական կազմակերպություններին»։ «Թուրքիան, մյուս կողմից, ոչ մի քայլ չի անի այս հարցում, քանի դեռ չի կատարվել այն, ինչ նա պահանջում է»,- եզրափակել է նա։