Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ազովցիների» վերադարձը Ուկրաինա չի ազդի Ռուսաստանի և Թուրքիայի ծրագրերի վրա. Պեսկով

«Ազովցիների» վերադարձը Ուկրաինա չի ազդի Ռուսաստանի և Թուրքիայի ծրագրերի վրա. Պեսկով
Միջազգային
15:14, 10 июль 2023
Կրեմլը մեկնաբանել է «Ազով» գնդի հրամանատարներին Ուկրաինային հանձնելու Թուրքիայի որոշումը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դա չի ազդի Թուրքիայում գազային հաբ ստեղծելու ծրագրերի վրա, գրում է «Ինտերֆաքսը»։

«Մենք մտադիր ենք շարունակել մեր հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության հետ։ Դրանք իսկապես բազմաբնույթ են. կշարունակենք փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցությունը և առևտրատնտեսական համագործակցության հատկապես այն ասպեկտները, ինչպիսին է հիշատակված նախագիծը, որն իրականում շոշափում է տարածաշրջանի շատ մեծ թվով երկրների և նույնիսկ եվրոպական երկրների շահերը»,- ասել է Պեսկովը:

«Ինչ վերաբերում է «ազովցիների» պարագլուխների վերադարձին, ապա, այո, դա առկա պայմանավորվածությունների խախտում է։ Մենք դա կքննարկենք թուրքական կողմի հետ, ինչպես որ արդեն սկսել ենք անել։ Շատ կարևոր է, որ Թուրքիան, ի տարբերություն, այսպես կոչված, հավաքական Արևմուտքի մի շարք երկրների, պահպանում է երկխոսությունը մեզ հետ և ավելին՝ պահում է այն բարձր ու բարձրագույն մակարդակի վրա։ Մենք կօգտագործենք երկխոսության այս ուղիները, որպեսզի հստակեցնենք մեր դիրքորոշումը և հաշվի առնենք այս իրավիճակը տարբեր ոլորտներում հաջորդ պայմանավորվածություններում»,- հավելել է Պեսկովը։