Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լիտվայի նախագահը կոչ է արել ստեղծել ՆԱՏՕ-ի մշտական բազաներ Ռուսաստանի սահմանների մոտ

Լիտվայի նախագահը կոչ է արել ստեղծել ՆԱՏՕ-ի մշտական բազաներ Ռուսաստանի սահմանների մոտ
Միջազգային
10:38, 11 июль 2023
ՆԱՏՕ-ն պետք է մշտական բազաներ կառուցի Ռուսաստանի սահմանների մոտ, The Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։ Մշտական բազաների ստեղծումն արգելում է Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունների և համագործակցության մասին ակտը, որը ստորագրվել է 1997թ.:

Նաուսեդան կարծում է, որ երբ Ռուսաստանը Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու ակտիվ քայլեր է ձեռնարկում, ապա հարկ է խոստովանել, որ այդ համաձայնագիրը «մեռած է»:

Քանի դեռ գոյություն ունի հարաբերությունների և համագործակցության մասին ակտը, նշել է Նաուսեդան, այն «խանգարում է սթափ մտածել շատ մայրաքաղաքների և մեզ պահում է ռազմավարական երկիմաստության գորշ գոտում»: