Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարությանը քաղաքապետ էր դարձել, որովհետև հեղափոխությունից հետո նրա ձեռքը բարձրացրել էր վարչապետը. Մկրտչյան

«Ավելի լավ է ասեմ, թե ինչու էր նա քաղաքապետ դարձել. Մարությանը քաղաքապետ էր դարձել, որովհետև հեղափոխությունից հետո նրա ձեռքը բարձրացրել էր վարչապետը։ Այդ պահին եթե որևէ մեկի ձեռքը բարձրացնեին, ապա նա կդառնար քաղաքապետ». այս կարծիքին է Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Արմեն Մկրտչյանը։ 

Ըստ նրա՝ դրսից ղեկավարվող  քաղաքական ուժերը  մինչև այսօր էլ խանգարում են քաղաքապետարանի աշխատանքին. «Նրանք մասնակցեցին Երևանի ավագանու ընտրություններին ու հասան որոշ հաջողությունների, բայց ժողովուրդը հասկանում է, որ այդ ուժերը պետք է մնան հետևում, ու նրանք անելիք չունեն այս երկրում»։

Դավիթ Լևոնյան

Մանրամասները՝ տեսանյութում