Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ն ունի պոտենցիալ 10 անգամ ավելի համախառն ներքին արտադրանք ունենալու․ Սուքիասյան

«ՀԱՊԿ-ի հետ մեր խնդիրները լուծում չեն ստանում այն պարզ պատճառով, որ այն փաստաթուղթը, որն ընդունված է ՀԱՊԿ-ում, մենք և նրանք տարբեր ձև ենք մեկնաբանում, բայց մենք մեկնաբանում ենք այնպես, ինչպես որ գրված է փաստաթղթում»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ խոսելով ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև խնդիրներից:

Սուքիասյանը կարծում է, որ ՀՀ-ն բազմավեկտոր քաղաքականություն է վարում ի շահ ՀՀ-ի. «Մեզ կուզենան աջակցել շատ երկրներ, և ՀՀ-ն ինքնիշխան պետություն է ու իրավունք ունի իր անվտանգությունն ապահովելու։ Որ երկրի զենքը լինի ամենաորակովը, մենք դա պետք է ձեռք բերենք»։ 

Սուքիասյանի կարծիքով՝ ՀՀ-ում 25 տարուց ավելի եղել է կոռումպացված կրթական համակարգ. «Այդ 25 տարվա կոռումպացված համակարգը չի կարող մեզ ապահովել պահանջված կադրերով և մասնագետներով»։

Սուքիասյանը կարծում է, որ ՀՀ հասարակությունը անընդհատ մանիպուլացվում է որոշ ուժերի կողմից, հատկապես ՀՀ-ի անվտանգության ու արտաքին հարաբերությունների մասով. «Չիմանալով, թե այս կամ այն երկիրը ՀՀ-ի նկատմամբ ինչ մոտեցում ունի, սկսում են խոսել, բայց մեր դիվանագիտական համակարգը տասնյակ անգամներ ավելի լավ գիտի։ Մենք մեր հասարակությանը պետք է ասենք, որ խնդրում ենք, ընտրել եք՝ վստահեք»։

Դավիթ Լևոնյան