Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժողովուրդը տեր է իր քվեին․ երկրում պետք է հաստատվի սիրո և հանդուրժողականության մթնոլորտ. Տեսանյութ․ 1in.am

Հայաստանում ըստ էության ամփոփվել է խորհրդարանի ընտրության նախնական արդյունքը: Ըստ այդ արդյունքի, խորհրդարանում իր մեծամասնությունն է հաստատում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, հավաքելով ավելի քան 53 տոկոս, իսկ երկրորդ տեղում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքը: Մեծ հավանականությամբ խորհրդարանում տեղ կունենան նաև Սերժ Սարգսյանի Պատիվ ունեմ դաշինքը ևԲՀԿ-ն: Այդպիսով, Հայաստանի նոր խորհրդարանում ձևավորվում է թերևս այսպես ասած սև-սպիտակ պատկերը կամ նախկին ու ներկա իշխանությունների որոշակի դիմակայություն, իհարկե նաև հիբրիդային տարրերով: Այդ ամենի մասին թերևս արժե խոսել պատկերն ավելի ամբողջական և վերջնական դառնալու պարագայում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան Գևորգ Դավթյանի հետ:

Աղբյուր՝ 1in.am