Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նուբար Աֆեյանին կշնորհվի ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում

Նուբար Աֆեյանին կշնորհվի ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում
Հասարակություն
14:18, 20 июль 2021
Երևանի պետական բժշկական համալսարանը (հասցեն՝ Աբովյան 58) հուլիսի 21-ին, ժամը 14:00-ին կհյուրընկալի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող, Moderna ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի համավարակի ազդեցությանը, կորոնավիրուսի դեմ պատվաստումների հնարավորություններին և դրա կարևորությանը:

Նուբար Աֆեյանին կշնորհվի ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում: