Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ-ում ռուս խաղաղապահները պատրաստ են աջակցել տարածաշրջանում խաղաղությանը՝ ի տարբերություն ԱՄՆ-ի և ԵՄ-ի. Լավրով

ԼՂ-ում ռուս խաղաղապահները պատրաստ են աջակցել տարածաշրջանում խաղաղությանը՝ ի տարբերություն ԱՄՆ-ի և ԵՄ-ի. Լավրով
Հասարակություն
10:22, 10 октябрь 2023
Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատմանը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ «ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին ամբողջությամբ և փոխկապակցությամբ հետևելը միջազգային խաղաղության և կայունության երաշխիքն է» հոդվածում: Դիվանագիտական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջամտությունը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններին անկայունություն է ծնում։

«Այժմ Բրյուսելը, հոգալով իր աշխարհաքաղաքական հավակնությունների մասին, իր «միջնորդական ծառայությունները» պարտադրում է Ադրբեջանին և Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ միասին բերելով ապակայունացում Հարավային Կովկասում։ Այժմ, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները միմյանց միջև կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության հարցը, եկել է խաղաղ կյանքի հաստատման, վստահության ամրապնդման ժամանակը: Ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան»,- ասել է Լավրովը: