Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաստաթղթի երկրորդ կետը նախատեսում էր լուծարել պետական համակարգը, որի արդյունքում Արցախի Հանրապետությունը պետք է դադարեր գոյություն ունենալ. Շահրամանյան

Փաստաթղթի երկրորդ կետը նախատեսում էր լուծարել պետական համակարգը, որի արդյունքում Արցախի Հանրապետությունը պետք է դադարեր գոյություն ունենալ. Շահրամանյան
Հասարակություն
21:58, 28 октябрь 2023
«Նախագահի հրամանագիրը, որը մեծ քննարկման առարկա է դարձել՝ գինը հենց բնակչության անվտանգ դուրսբերումն էր։ Այդ փաստաթղթի առաջին կետում նախատեսված էր, որ զինծառայողները կարող էին անվտանգ դուրս գալ, մեր բնակչությունը իրենց սեփական մեքենաներով և գույքով։ Երկրորդ կետը նախատեսում էր լուծարել պետական համակարգը, որի արդյունքում Արցախի Հանրապետությունը պետք է դադարեր գոյություն ունենալ»,-այդ մասին այսօր Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Սամվել Շահրամանյանը։

Նա նշեց, որ փաստաթղթի երրորդ կետը նախատեսում էր, որ բնակչությունը՝ ծանոթանալով ադրբեջանական կողմի ներկայացրած ինտեգրացիայի ծրագրին, ինքը պիտի ինքնուրույն կամավոր որոշում կայացներ մնար, դուրս գար, թե հետ վերադառնար Արցախ՝ ապրելու, և պարզ էր, որ այդ փաստաթուղթը լայն քննարկում է ստացել և մեղադրում են, որ Արցախի նախագահը ստորագրել է փաստաթուղթ, որով լուծարում է Արցախի Հանրապետությունը։

«Ես հարցրել եմ մեր այստեղ հավաքված հայրենակիցներից, թե տեսե՞լ են իրենք արդյոք այդ փաստաթուղթը, որովհետև քննարկվում է այդ փաստաթղթի մի կետը, բայց մեր բնակչությունը չգիտի այդ փաստաթղթի հիմնական ընդունման պատճառը, որը թույլ է տվել մեր բնակչությանը՝ անվտանգ դուրս գալ Արցախից։ Եվ նաև շատ չխորանալով այդ փաստաթղթի մեջ՝ ես ուզում եմ հայտարարել, որ մենք գիտենք այդ փաստաթղթի ուժն ու կարողությունները և մենք դեռ ժամանակ կունենանք անդրադառնալ այդ փաստաթղթին»,-ասաց Սամվել Շահրամանյանը։