Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շիրակի քաղաքային որոնողափրկարարական թիմը դաշտային վարժանք է անցկացրել

Շիրակի քաղաքային որոնողափրկարարական թիմը դաշտային վարժանք է անցկացրել
Հասարակություն
22:53, 30 июль 2021
Շիրակի քաղաքային որոնողափրկարարական թիմը «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 32-ժամյա դաշտային վարժանք է անցկացրել՝ խաղարկելով Երևանում գրանցված ուժեղ երկրաշարժի սցենար:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սցենարի համաձայն՝  ձևավորվել է վրանային ավան, թիմերն իրականացրել են հետախուզական ու փրկարարական աշխատանքներ՝ յուրաքանչյուր տեղամասի համար կիրառելով տարբեր սարքավորումներ: