Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փրկարարները զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ են իրականացնում Մարտունու շրջանում

Փրկարարները զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ են իրականացնում Մարտունու շրջանում
Հասարակություն
14:47, 21 август 2021
 Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ է իրականացնում Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում: 

ԱԻՊԾ-ն հայտնում է, որ աշխատանքները իրականացվում են փրկարարական մեկ ջոկատով: Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1645 աճյուն: