Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 3 զոհ և 5 վիրավոր
Հասարակություն
Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ Արծվի արձանի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «BMW», «Skoda», «Volkswagen» ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «BMW»-ն գլխիվայր շրջվել է։
Վթարի հետևանքով 3 հոգի մահացել է և կա 5 վիրավոր։
Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները։
Օպերատիվ են գործել նաև «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում