Քաղաքացիակենտրոն
լրատվություն

16-ամյա տղաների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ անչափահասներից մեկը հիվանդանոցում է

16-ամյա տղաների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ անչափահասներից մեկը հիվանդանոցում է
Հասարակություն
21:56, 29 март 2024
Մարտի 27-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։15-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի և աջ ազդրի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ ծնողների ուղեկցությամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի անչափահաս տղա երեխա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 16-ամյա Հ․ Գ․-ն է, ով հայտնել է, որ իրենց շենքի բակում ծեծի է ենթարկվել:

Օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 13։30-ին Անանուն փողոցում Հ.Գ․-ն վիճաբանել է 16-ամյա Դ․  Գ․-ի  և 16-ամյա Ա․ Ղ․-ի հետ, որի ընթացքում Դ.Գ․-ն իր մոտ եղած դանակով 2 անգամ հարվածել է Հ.Գ․-ին՝ պատճառելով նշված վնասվածքը:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը ժամը 18։40-ի սահմաններում Դ.Գ․-ն և Ա.Ղ․-ն ծնողների հետ ինքնակամ ներկայացել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որից հետո տեղափոխվել քննչական բաժին:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: