Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«իԳործ»-ն այս տարի Հայաստան է բերել 50 սփյուռքահայ երիտասարդների․ Տեսանյութ

Գալ Հայաստան ու անցնել գործի. «իԳործ» ծրագրով այս տարի 50 սփյուռքահայ երիտասարդ 1 տարի կաշխատի պետական կառույցներում։ Մասնագիտական հայրենադարձությանն ուղղված այս ծրագիրն արդեն երկրորդ տարին է անցկացվում. նախորդ սերնդից 22 մասնակից որոշել է մշտական բնակություն հաստատել Հայաստանում։