Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերիների հարցը չի լուծվում, բայց պարոն Լավրովն առանց կարմրելու և ամաչելու ասում է՝ գերիները նոյեմբերի 10-ից հետո են եղել

Գերիների հարցը չի լուծվում, բայց պարոն Լավրովն առանց կարմրելու և ամաչելու ասում է՝ գերիները նոյեմբերի 10-ից հետո են եղել
Հասարակություն
15:04, 27 сентябрь 2021
Արցախի հարցով բանակցությունների վերսկսումը Հայաստանի համար մնում է բացարձակ հրամայական ու առաջնահերթություն։ Այս մասին այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։

«Առանց Ադբեջանի վրա միջազգային ճնշման, առանց Ալիևի ռեժիմին իրատեսության դաշտ վերադարձնելու, այդ խոսակցությունները՝ բանակցությունների վերականգնման մասին, կմնան որպես խոսակցություն։ Նամանավանդ, որ տեսնում ենք մի քիչ տարբեր մոտեցումներ, Մոսկվան չի մերժում այդ հնարավորությունը, բայց ասում է՝ եկեք անորոշ ապագայում այդ հարցին անդրադառնանք, հիմա կենտրոնանանք նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման վրա։ Շատ լավ, կենտրոնանանք։ Եվ ի՞նչ, գերիների հարցը չի լուծվում, բայց պարոն Լավրովն առանց կարմրելու և ամաչելու ասում է՝ գերիները նոյեմբերի 10-ից հետո են եղել։ Իսկ ինչպե՞ս են ամսի 10-ից հետո գերիները դարձել գերի, պարոն Լավրովը «տեղեկացված չէ» կամ չի հասկանում։ Ինչ վերաբերում է ճանապարհների բացմանը, մենք տեսնում ենք, որ այդ ճանապարհների բացումը վերածվում է միջանցքի մասին խոսակցության։ Սրանք շատ վտանգավոր խոսակցություններ են, և նոյեմբերի 9-ի զինադադար հանդիսացող հայտարարության երաշխավոր Ռուսաստանը կամ չի ցանկանում, կամ չի կարողանում այս խոսակցությունների դեմն առնել»,- ասաց Մեհրաբյանը։ Ըստ նրա՝ ՀՀ-ն պետք է դիվերսիֆիկացնի իր քաղաքականությունը, և դա օրվա հրամայական է։