Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կապիտալ ներդրումները՝ 350 մլրդ դրամ. Երրորդ հանրապետության պատմության մեջ սա աննախադեպ ծավալ է. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կառավարության նիստում 2022թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնվող երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցության ծրագիրը, որը պետք է մեկնարկի 2022թ. հունվարի 1-ից. «2022թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր 3-րդ և հաջորդ նոր ծնվող երեխան ընտանիքում կստանա կառավարության աջակցությունը մինչև 6 տարեկանը՝ ամսական 50 հազար դրամի չափով»:

«Երբ մենք խոսում ենք որևէ դպրոցի կառուցման, վերանորոգման մասին, պիտի նկատի ունենանք ոչ միայն շենք-շինությունը, այլև բովանդակությունը: Ենթակառուցվածքների զարգացման առումով պիտի ընդգծեմ ջրամբարաշինության մեկնարկը և կարևորեմ Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Ագարակ հատվածի շինարարությունը, և հույս ունենք, որ 2022թ. ավարտին աշխատանքները կսկսվեն Սիսիան-Քաջարան հատվածում»,- նշեց վարչապետը:

«350 լրդ դրամի կապիտալ ներդրումների պլանավորումը աննախադեպ ծավալ է 3-րդ հանրապետության պատմության մեջ»,- ընդգծեց վարչապետը և հավելեց, որ այդ նպատակի իրագործումը կախված է երկու խոշոր սուբյեկտներից՝ կառավարությունից և մասնավոր հատվածից: