Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քո իրական հավիտենական կյանքիդ մեկ տարին շնորհավոր, բալես. «Ռիժիկի» մոր գրառումը

Քո իրական հավիտենական կյանքիդ մեկ տարին շնորհավոր, բալես. «Ռիժիկի» մոր գրառումը
Հասարակություն
15:41, 01 октябрь 2021
44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Հայկ Սահակյանի մայրը՝ Աստղիկ Հովհաննիսյանը, իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել ու կից գրել.

«Հադրութ 1.10.2020

Չգիտեմ անիծյալ, թե օրհնված օր, ամիս տարի, անմահության, հավերժության, սրբադասման տարի, իմ ու ընտանիքիս համար օրհնված լինելու տարի, որ տեսել ենք Սրբադասվելդ Հայկս, որ հոգիդ փրկված է ձագս։ Ուրեմն ծնունդդ շնորհավոր Հայկս: Քո երկնային կյանքի, իրական հավիտենական կյանքիդ մեկ տարին շնորհավոր, բալես…Ռիժս…

Այսուհետ Հայաստանում ու աշխարհում ինչքան արժանապատիվ և առաքինի հայեր կան` նրանց հարսանիքները քոնն են, Հայկս:

Ինչքան արժանապատիվ, առաքինի հայորդիներ ծնվեն` էդ ձագուկները քո ձագերն են, Հայկս…

Իմ հավերժական տղա…Շնորհակալ եմ քեզ բալես…

Երանի արժանի լինեմ ՔԵԶ գրկել, ՀԱՅԿՍ»: