Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կյանքս՝ կյանքիդ գնով»․ Բացվել է պատերազմի զոհերին նվիրված հուշապուրակ. ՊՆ

«Կյանքս՝ կյանքիդ գնով»․ Բացվել է պատերազմի զոհերին նվիրված հուշապուրակ. ՊՆ
Հասարակություն
17:29, 22 сентябрь 2021
ԶՈւ զորամիավորումներից մեկի N զորամասում բացվել է 44-օրյա պատերազմում նահատակվածներին նվիրված հուշապուրակ՝ «Կյանքս՝ կյանքիդ գնով» անվամբ։

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ կատարվել է հիշատակի ոգեկոչման կարգ և խաչքարի օծման արարողություն։

Միջոցառմանը ներկա են եղել զորամիավորման հրամկազմը, զոհվածների հարազատները, մարտական և ծառայակից ընկերները, ՏԻՄ ներկայացուցիչներ և այլք։