Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նորություն ՀՀ-ում բնակվող տեղահանված արցախցիների համար

Նորություն ՀՀ-ում բնակվող տեղահանված արցախցիների համար
Հասարակություն
11:05, 20 октябрь 2021
Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես բնակություն հաստատած հարգելի արցախցիներ

Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 22-ին Երևանի «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն»-ում Ֆրանսիայից ժամանած բժիշկներ Իրենա Կոսեյանը և Բարույր Բարուժանը Արցախի բնակիչների համար կիրականացնեն անվճար խորհրդատվություններ և հետազոտություններ։
 
Խորհրդատվությունների և հետազոտությունների համար կարող են դիմել այն անձինք, ովքեր ունեն մաշկային քաղցկեղ և մաշկային այլ հիվանդություններ։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ-ում ԱՀ կառավարության Օպերատիվ շտաբի շենքում գտնվող բուժական տեղամաս կամ զանգահարել բժիշկ Սողոյանին՝ 098 80-70-58 հեռախոսահամարով։
 
ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ