Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսից բուժվելուց 14 օր հետո, ըստ ԱՀԿ-ի՝ մարդը կարող է պատվաստվել․ Ռոմելլա Աբովյան

Կորոնավիրուսից բուժվելուց 14 օր հետո, ըստ ԱՀԿ-ի՝ մարդը կարող է պատվաստվել․ Ռոմելլա Աբովյան
Հասարակություն
16:13, 27 октябрь 2021
Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը Civic.am-ի հետ զրույցում պարզաբանելով դեպքերը, երբ քաղաքացիները COVID-19-ի դեմ պատվաստված են լինում առաջին դեղաչափով եւ վարակվում են կորոնավիրուսով՝ որքա՞ն ժամանակից կարող են ստանալ երկրորդ դեղաչափը, ասաց․ «Բուժվելուց 14 օր հետո քաղաքացիները կարող են պատվաստվել, իսկ եթե վարակվել է եւ առաջին դեղաչափը ստացած չի եղել՝ կարող է կրկին 14 օր հետո պատվաստվել»։

Աբովյանը հավելեց, որ աշխատողների դեպքում, ինչպես արդեն հայտարարվել է՝ սահմանափակում չկա։  «Աշխատողների համար մենք սահմանափակում չունենք։ Այդ կարգավորումով աշխատողները հիվանդանալուց հետո, այսինքն՝ առաջին դրական թեստի պատասխանին պլյուս 90 օր կարող են չթեստավորվել եւ չպատվաստվել, բայց ըստ ԱՀԿ-ի՝ եթե դու հիվանդացել եւ լավացել ես՝ 14 օր հետո կարող ես պատվաստվել»։