Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հերթական ողբերգական ավտովթարը Երևան-Գյումրի մահաբեր հատվածում. Lexus-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում. ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է կնոջ դի. shamshyan.com

Հասարակություն
09:49, 01 ноябрь 2021
Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել ժողովրդին արդեն հայտնի՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի մահաբեր 50 կմ հատվածում:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:10-ի սահմաններում, Lexus մակնիշի ավտոմեքենան` դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, և մի քանի պտույտ շրջվել:
 
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է: Նրա դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած կնոջ ինքնությունը, ինչպես նաև՝ արդյոք նա է եղել վարորդը: