Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Որոշ բժիշկներ ազատվել են աշխատանքից հակապատվասումային քարոզ իրականացնելու համար»․ Անահիտ Ավանեսյան

«Որոշ բժիշկներ ազատվել են աշխատանքից հակապատվասումային քարոզ իրականացնելու համար»․ Անահիտ Ավանեսյան
Հասարակություն
13:03, 04 ноябрь 2021
Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ասուլիսի ընթացքում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ հակապատվաստումային քարոզ իրականացնող բժիշկները շատ չեն, ուղղակի ակտիվ են։ «Նրանք օր ու գիշեր զբաղված են այս վնասարարությամբ։ Մոնիթորինգ ենք իրականացնում և փորձում ենք բժշկական կենտրոնների, առաջնային օղակի հետ աշխատանք տանել՝ հասկանալու համար, թե արդյո՞ք բժիշկն իրավունք ունի զբաղեցնել մի պաշտոն, որին լրիվ հակառակ ուղղությամբ է իր հանրային խոսքը կառուցել։ Մեր կարծիքով, շատ կարևոր ինստիտուտ է բժիշկների լիցենզավորման ինստիտուտը, որը պետք է լիներ այն գործիքը, որ բժիշկը չի կարող հակագիտական, հակապատվաստումային քարոզ իրականացնել և բժիշկների լիցենզավորման ինստիտուտի հետ կապված լուրջ պլաններ ունենք, որը ընդգրկված է նաև Կառավարության ծրագրի մեջ։ Պատրաստվում ենք առաջիկայում լայնածավալ քննարկումներ, նախապատրաստական աշխատանքներ տանել և երբ ունենանք այդ ինստիտուտը, չի կարողանա բժիշկը իր լիցենզիան պահպանել, եթե նման գործունեությամբ է զբաղվում», - ասաց Անահիտ Ավանեսյանը և հավելեց, որ կոնկրետ բժշկական կենտրոններ, հենվելով իրենց էթիկայի հանձնաժողովների կամ խորհուրդների վրա, որոշ բժիշկների աշխատանքից ազատվել են նման վարքագիծ դրսևորելու համար։

Ավանեսյանը նշեց նաև, որ թե՛ հիվանդացության, թե՛ մահացության առումով ունենք միջին տարիքի նվազում։ Դելտա շտամը ավելի ագրեսիվ վարքագիծ ունի թե՛ երիտասարդացման, թե՛ հիվանդության ծանրացման առումով։