Քաղաքացիակենտրոն
լրատվություն

12 տարեկանից սկսած երեխաներին կորոնավիրոսի դեմ պատվաստվելու հնարավորությունը ստեղծված է, արդեն 50 երեխա պատվաստվել է. Անահիտ Ավանեսյան

12 տարեկանից սկսած երեխաներին կորոնավիրոսի դեմ պատվաստվելու հնարավորությունը ստեղծված է, արդեն 50 երեխա պատվաստվել է. Անահիտ Ավանեսյան
Հասարակություն
13:35, 08 ноябрь 2021
«Մենք պետք է հասկանանք ինչ է ինքնարժեքը` դա միայն թեստի առաջնակի նյութերի ձեռքբերումը չէ, դա նաև սարքերի անընդհատ թարմացում է, դա աշխատուժն է: Մենք պետք է ի վերջո որակյալ թեստեր ունենանք, կան շատ ցածրարժեք թեստեր, կան շատ որակյալ և մեր խնդիրն է, որ ապահովենք նման թեստերով հետազոտությունները»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, որ  կորոնավիրուսի թեստերի ինքնարժեքը շատ ցածր լինելու խոսակցություններ կան:

«Մենք անում ենք մոնիտորինգ, և այն լաբորատորիաները, որոնք թույլտվություն ստացել են իրականացնելու ՊՇՌ հետազոտություններ միանշանակ պետք է համապատասխանեն այն չափորոշիչներին, որոնք մեր կողմից սահմանավել են: Իսկ գինը նախարարության գործառույթների մեջ չի մտնում»,-հավելեց նախարարը:

Ինչ վերաբերում է երեխաներին կորոնավիրուսի դեմ պատվաստելուն` Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ այդ հնարավորությունը ստեղծված է և 12 տարեկանից բարձր երեխաները կարող են ծնողների գրավոր համաձայնության և թույլտվության պարագայում պատվաստվել. «Մոտ 50 երեխա ունենք, որ արդեն պատվաստվել են»:

Նախարարի խոսքով` որևէ պատվաստանյութի պակաս չկա, իսկ պատվաստանյութերն էլ հավասարաչափ արդյունավետ են: