Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սոնան, Ռուսոն և այլ երաժիշտներ ներկայացրել են «Արցախ, մեր տուն» երգն ու հոլովակը

Սոնան, Ավրաամ Ռուսոն, Մարգարիտա Պոզոյանը և այլ հայտնի երգիչ-երգչուհիներ հրապարակել են «Արցախ, իմ տուն» երգն ու հոլովակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոլովակին կից զետեղված հաղորդագրության մեջ ասվում է, որ նախաձեռնությունը կյանքի է կոչվել Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից մեկ տարի անց:

«Հայկական և ռուսական էստրադայի արտիստների հետ համատեղ ջանքերով հնարավոր եղավ նկարահանել հոլովակ հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի կտավների գրաֆիկական նկարազարդումներով: Պատմության մեջ առաջին անգամ Սարյանի կտավները ներկայացվել են ժամանակակից գրաֆիկական տեխնոլոգիաներով, ինչը հոլովակին յուրահատուկ կոլորիտ է հաղորդում»,- ասվում է հաղորդագրության տեքստում:

Նախագծի պրոդյուսերը Սոֆյա Գուլյանն է: