Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի կենսագրությունը

Երևանի նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի կենսագրությունը
Հասարակություն
18:10, 22 декабрь 2021
Երևանի ավագանին դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստին նոր քաղաքապետ է ընտրել Հրաչյա Սարգսյանին։ Նրա թեկնածության օգտին կողմ է  քվեարկել ավագանու 44, դեմ՝ 10 անդամ, անվավեր է համարվել 3 քվեաթերթիկ։

Հրաչյա Սարգսյանը ծնվել է 1985թ. փետրվարի 13-ին, Երևանում:

1991-1999թթ. սովորել է հ.185 միջնակարգ դպրոցում:

1999-2001թթ. սովորել է ՀՊՃՀ հենակետային վարժարանում:

2001-2005թթ. սովորել է ՀՊՃՀ-ում, ստացել ճարտարագիտության բակալավրի աստիճան՝ հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում մասնագիտությամբ:

2007-2009թթ. սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում, ստացել մագիստրոսի աստիճան՝ կառավարում (հանրային ֆինանսների կառավարում) մասնագիտությամբ:

2003-2005թթ. աշխատել է «Ատակ» ՍՊԸ-ում՝ որպես տեխնիկ:

2010-2013թթ. աշխատել է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես ՓՄՁ վարկավորման՝ առաջատարից մինչև գլխավոր վարկային մասնագետ:

2013-2014թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես վարկային ռիսկի կառավարման վարչության փոքր և միկրո դասի հաճախորդների վարկային ռիսկի կառավարման բաժնի պետ:

2014-2018թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես վարկային ռիսկի կառավարման վարչության սպառողական և հիպոթեքային վարկավորման ռիսկի կառավարման բաժնի պետ:

Հանդիսանում է «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի հիմնադիր-անդամ:

2005-2007թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ ԼՂՀ ՊԲ-ում՝ տանկային դասակի հրամանատար, զորացրվելուց հետո ստացել է լեյտենանտի զինվորական կոչում:

2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:

2018թ. հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։

Ամուսնացած է: