Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքական կուսակցությունից դուրս գալը խոչընդոտ չէ, քաղաքապետի հաջորդ թեկնածուն՝ Հրաչյա Սարգսյանը, ևս կուսակցական չէ. Կոտոլյան

Քաղաքական կուսակցությունից դուրս գալը խոչընդոտ չէ, քաղաքապետի հաջորդ թեկնածուն՝ Հրաչյա Սարգսյանը, ևս կուսակցական չէ. Կոտոլյան
Քաղաքականություն
12:38, 22 декабрь 2021
Աշխատանքը, որը կարող էր կատարվել շատ կարճ, սեղմ ժամկետներում, կարող էր կատարվել ավելի արագ։ Վստահ եմ, որ Հրաչյա Սարգսյանի կառավարման ընթացքում շատ հարցեր կլուծվեն ավելի արագ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը՝ նշելով, որ ինքը համաձայն է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։

Դիտարկմանը՝ նոր հասկացա՞ն, որ քաղաքապետն աշխատանքները սեղմ ժամկետներում չի կարողանում կատարել, երբ արդեն քաղաքական կուսակցությունից դուրս է եկել, Կոտոլյանն արձագանքեց, որ քաղաքական կուսակցությունից դուրս գալը խոչընդոտ չէ, քաղաքապետի հաջորդ թեկնածուն՝ Հրաչյա Սարգսյանը, կուսակցական չէ։

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե՝ նոր ավտոբուսների ձեռքբերման հարցով ավագանու նիստը բոյկոտելու հրահանգ է եղել՝ Կոտոլյանը հայտարարեց, որ ինքը զրուցել է ավագանու անդամների հետ և կողմ է եղել, որ ներկա պահին գնված ավտոբուսների փոխարեն ունենանք եվրոպական ավտոբուսներ և քանի որ հարցն օրակարգից հանել չեն կարողացել, ինքը նիստին չի մասնակցել՝ չցանկանալով քվեարկել։