Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Կոտոլյանը մանրամասներ ներկայացրեց վարչապետի և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումից

Արմեն Կոտոլյանը մանրամասներ ներկայացրեց վարչապետի և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումից
Քաղաքականություն
20:43, 16 декабрь 2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ քննարկել է Երևանի քաղաքապետարանի և Երևանի քաղաքապետի միջև ստեղծված ճգնաժամը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը:

«Կա քաղաքական ճգնաժամ, կան քաղաքական ուղենիշերի տարբերություններ և արդեն հայտնի է, որ մեկ տարի է, ինչ Հայկ Մարությանը դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Մոտ մեկ տարի փորձել ենք համագործակցության եզրեր փնտրել, բայց, ցավոք, դա մեզ չի հաջողվում»,- ասաց Կոտոյանը:


Նա հայտնեց, որ շուտով խմբակցությունը հայտարարություն կտարածի:


Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Լրատվամիջոցներում նշում են, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ արդեն իսկ դրել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը, որում գրված է, որ «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և միաժամանակ քաղաքապետի թեկնածու առաջադրում Հրաչյա Սարգսյանին: