Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՀԿ-ն ակնկալում է հաջորդ տարվա սկզբին պատվաստել աշխարհի ողջ մեծահասակ բնակչությանը

ԱՀԿ-ն ակնկալում է հաջորդ տարվա սկզբին պատվաստել աշխարհի ողջ մեծահասակ բնակչությանը
Հասարակություն
23:01, 22 декабрь 2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ակնկալում է, որ գալիք տարի աշխարհում կորոնավիրուսի դեմ բավարար չափով պատվաստանյութ կլինի, որպեսզի արդեն տարվա առաջին քառորդում պատվաստվի մոլորակի թույլատրելի տարիքի ողջ բնակչությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Ժնևում հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

«Մենք հույս ունենք, որ 2022 թվականին վիրուսի վերջը կտանք: Իսկ դրա համար անհրաժեշտ է կիրառել ողջ գործիքակազմը, որ ունենք»,- ասել է նա:
Գեբրեյեսուսը կրկին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ պատվաստանյութերի անհամաչափ բաշխում է տեղի ունենում աշխարհում, ինչը մարդկային կյանքեր է արժենում: