Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շահմասուրցիներն ապրում են իրենց բնականոն կյանքով. գյուղի խնդիրների մասին պատմում է համայնքապետը

Շահմասուրցիներն ապրում են իրենց բնականոն կյանքով. գյուղի խնդիրների մասին պատմում է համայնքապետը
Հասարակություն
13:54, 23 декабрь 2021
ԱՀ Մարտակերտի շրջանի Շահմասուր համայնքը 158 բնակիչ ունի. պատերազմից հետո բոլորը լծվել են իրենց բնականոն կյանքի վերականգման գործին:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շահմասուրի համայնքապետ Սլավա Բաղդասարյանը:

«Տեղահանված երկու ընտանիք է հաստատվել գյուղում, ևս հինգ ընտանիքի սիրով կարող ենք ընդունել: Դպրոցը 27 աշակերտ ունի, որից 2-ը տեղահանված ընտանիքի երեխաներ են. դասասենյակները քիչ են: Մանկապարտեզ չունենք: Գյուղում գործում են համայնքային կենտրոն, բուժկետ, ակումբ, հանդիսությունների սրահ, որոնք վերանորոգման կարիք ունեն: Ունենք ջրի խնդիր. օրվա մեջ մի քանի ժամով ենք ջուր ստանում: Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված է: Ներհամայնքային ճանապարհները խճապատված են. դիմել ենք ԱՀ Կառավարությանը, և հնարավոր է, որ 2022 թվականին նաև ասֆալտապատվեն»,-ներկայացրել է համայնքապետը:

Խոսելով գյուղացիների զբաղվածության մասին՝ մեր զրուցակիցը նշել է, որ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, մշակում են իրենց հողը, մի մասն էլ աշխատում է «Կաշենի» հանքավայրում: